Եկեղեցական կյանք 14.01.2019

Նորընտիր խորհրդարանի առաջին նիստին ներկա է գտնվել Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը և հայրապետական օրհնության ու պահպանիչ աղոթքի խոսքով արգասաբեր գործունեություն մաղթել պատգամավորների աշխատանքին: 
Հունվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը: 
Հունվարի 12-ին Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում Կաղանդչեքի ավանդական արարողություն էր: 
Սուրբ Ծննդյան տոնական արարողությունները՝ Կալկաթայի հայ համայնքում: 
Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող հայորդյաց տների սաները համատեղ համերգով ամփոփեցին Ամանորի և Ս. Ծննդյան միջոցառումները:
Միջազգային լուրեր- Իսրայելում քրիստոնյաների թիվն ավելացել է ներգաղթյալների շնորհիվ, այսօր երկրում շուրջ 175 հազար քրիստոնյա կա: 
Հուվարի 6-ին` ղպտիական Ս. Ծննդի նախօրեին, Եգիպտոսում օծվել է Մերձավոր Արևելքի խոշորագույն քրիստոնեական տաճարը: 
Լիտվայում 2019-ին տոնելու են երկրում առաջին ճիզվիտների գալստյան 450-ամյակը:
Երուսաղեմում տարածում է գտել «պրոքսի-աղոթքների» ծառայությունը, որից կարող են օգտվել Սուրբ երկիր մեկնելու հնարավորություն չունեցողները: 
 
2019-01-14T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ