Միջազգային լուրեր 18.01.2019

Հունվարի 16-ին Ամանորի և Ս. Ծնննդյան տոների առիթով Երուսաղեմի հայոց պատրիարքարան է այցելել Երուսաղեմի նորընտիր քաղաքապետը: 
Միացյալ Նահանգների փոստային ծառայությունը արգելել է հոգևոր բովանդակությամբ բացիկները: Իրավապաշտպանները դատական հայց են նախապատրաստում ամերիկյան փոստի դեմ:
Լիբիայում արտաշիրիմվել են 2015 թվականին Իսլամական պետության ահաբեկիչների կողմից գազանաբար սպանված Եթովպական ուղղափառ եկեղեցու 34 նահատակների մարմինները` Եթովպիային փոխանցելու համար:
Բեթղեհեմի իշխանությունները պատրաստվում են ուխտավորների և զբոսաշրջիկների համար այցելության հայտերի համակարգ ստեղծել: Սուրբ Երկրում այցելունները ժամեր են անցկացնում հերթերում` Տիրոջ Ծննդյան տաճար մտնելու համար: 
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2019-01-18
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ