Alt

Ամենայն հայոց կաթողիկոսի և Կաթոլիկ եկեղեցու քահանայապետի հանդիպումը Վատիկանում

Եղբայրական այցով Վատիկան մեկնած Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը մայիսի 8-ին Առաքելական պալատում հանդիպում ունեցավ Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հետ:
Ամենայն հայոց կաթողիկսը Ֆրանցիսկոս պապին հրավիրել է Հայաստան. Մենք քաջատեղյակ ենք, որ Ձերդ Սրբությունն ինչպես Արգենտինայում իր պաշտոնավարության տարիներին, այնպես էլ որպես Կաթոլիկ եկեղեցու քահանայապետ իր հստակ դիրքորոշումն է ներկայացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Հաջորդ տարի հայ ժողովուրդն ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի հիշատակելու է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը: Ի Քրիստոս սիրեցյալ եղբայր, hրավիրում ենք Ձերդ Սրբությանը 2015 թվականին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»:

2014-05-09
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ