Թե ինչպես է 21-րդ դարը կերտվելու և ոչ թե կառավարվելու. Ալեքսիս Օհանյան, «Առանց թույլտվության»

Տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային խոշոր համաժողովի օրերին մեկ այլ իրադարձություն ևս գրավել էր լրագրողների ու մասնագետների ուշադրությունը: Երևանում տեղի ունեցավ գործարար, ստարտափերի հաջողակ հիմնադիր, համացանցի ազատության ակտիվիստ Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Թե ինչպես է 21-րդ դարը կերտվելու և ոչ թե կառավարվելու` տեղեկատվության ու համացանցի ազատության վերաբերյալ հեղինակի հայացքների մասին գիրքը վեց տարի առաջ և այսօր բեսթսելլեր է: 
 
2019-10-14
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ