Եկեղեցական կյանք 01.11.2019

Նոյեմբերի 1-ին Գերագույն հոգևոր խորհրդի եզրափակիչ ժողովին ներկա գտնվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  
Հոկտեմբերի 30-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը բոլորեց ծննդյան 60-ամյակը: 
«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Միստիկ երկիր Առան» վավերագրական-խաղարկային ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը նվիրված է Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին: 
Հոկտեմբերի  28-ին Արարատյան հայրապետական թեմի հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանն ու Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանը լսողության խնդիրներ ունեցող երեխաների միակ մասնագիտացված հանրակրթական դպրոցի 120 աշակերտներին բաժանեցին    ժեստերի լեզվով թարգմանված «Աստվածաշնչի մարգարեները» տեսասկավառակները: 
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Էօրնեկեան» դպրոցի 12-րդ դասարանի կենսաբանություն և քիմիա հոսքի աշակերտները «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում պրակտիկա անցնելու հնարավորություն են ստանում: 
Միջազգային լուրեր-Հռոմի Սուրբ Աթոռի օրհնությամբ վաճառքի են հանվել էլեկտրոնային համրիչ-վարդարաններ, որոնք սինքրոնացված են բջջային աղոթագրքերի հետ: 
Լատվիայի ուղղափառ եկեղեցու խորհուրդը հրապարակել է տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ 90-ականներից սկսած երկրում աճել է ուղղափառ համայնքների թիվը:
Մեծ Բրիտանիայի Անգլիկան եկեղեցու գահերեց, անգլիկան եկեղեցիների համաշխարհային միության ղեկավար Քենթրբերիի արքեպիսկոպոսը հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ բուժվում է դեպրեսիայից: Արքեպիսկոպոս Ջասթին Ուէլբին կոչ է արել բոլոր հավատացյալներին և տառապյալներին բաց լինել սեփական խնդիրներն ընդունելու հարցում և պայքարել հոգեկան խանգարումների դեմ: 
 
2019-11-01T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ