Եկեղեցական կյանք 13.12.2019

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը ևս ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այդ կապակցությամբ ուղերձ է հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Մայր Տաճարում շարունակվում են վերանորոգման աշխատանքները. այժմ մասնագետները փորձում են լուծում գտնել Տաճարի մատուցած հերթական շինարարական անակնկալի համար. խոսքը խաչվող կեղծ թաղերի մասին է: Մայր Աթոռի սարկավագաց երգչախմբին, Կոմիտասի ծննդյան 150-ամյակի առիթով Եվրոպա համերգային շրջագայության մեկնելուց առաջ իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները հղեց Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը: Թբիլիսիում, Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանդիսությունների սրահում կայացավ Հովհաննես Թումանյանի վրացերեն երեք գրքերի շնորհանդեսը՝ Վրաստանում ամփոփելով Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումների շարքը: Տ. Թովմա Վարդապետ Խաչատրյանի հրավերով Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման գրասենյակում հյուրընկալվել էր Իտալիայի Հայ առաքելական եկեղեցու խորհրդի անդամ, բարերար Կարեն Կոկչյանը: Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի սաները նշեցին Կոմիտասի ծննդյան 150-ամյակը:

2019-12-13T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ