Եկեղեցական կյանք 24.01.2020

Հայրապետական կոնդակով ստեղծվել է Բալթյան երկրների հայոց թեմը, որում ընդգրկված են Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հանրապետությունների հայկական եկեղեցական համայնքները։ Նորաստեղծ թեմի առաջնորդ է նշանակվել Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Էկումենիկ աղոթք՝ Մոնրեալի Ս․Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական առաջնորդանիստ եկեղեցում: Նորքի հայորդյաց տունը մասնակցում է «Օգնության խցաններ» մարդասիրական նախաձեռնությանը: Լույս է տեսել Մատենադարանի հիմնադիր տնօրեն Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածուն։ Փետրվարի 8-ին Սուրբ Սարգսի տոնն է։ Մայր Աթոռի հրատարակչատունը լույս է ընծայել Մեծ Հայքի Տայք նահանգին նվիրված ուսումնասիրությունների գիրքը: Միջազգային լուրեր- Անգլիկան եկեղեցին միջոցներ է տրամադրում քահանաներին ժամանակակից գիտական կրթություն ստանալու համար: Իտալիայի եպիսկոպոսները երկրում աճող անտիսեմիտիզմին ի պատասխան զարգացնում են երկխոսություն կաթոլիկների և հրեաների միջև: Երուսաղեմում կայացել է Հոլոքոսթի հիշատակին նվիրված հինգերորդ ֆորումը, որին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

2020-01-24T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ