Միջազգային լուրեր 03.02.2020

Անգլիայում հնագետները հայտնաբերվել են այն վանքը, որտեղ թագադրվել է երկրի առաջին արքան: Լիբանանում տեղի է ունեցել Արևելյան ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների երկխոսության Միջազգային աստվածաբանական համատեղ հանձնախմբի 17-րդ հանդիպումը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մասնակցել են Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: Ֆրանցիսկոս պապը և Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը քննարկել են ընդդեմ հղիության արհեստական ընդհատումների շարժմանը վերաբերող հարցեր: Այս տարի կազմակերպվելու է Հռոմի սրբազան քահանայապետի այցը Ինդոնեզիա, Արևելյան Թիմոր և Պապուա, Նոր Գվինեա: Ենթադրյալ այցի մասին նորությունը հայտնել է «Հումանիտար իսլամ» շարժման առաջնորդ շեյխ Յահյա Խալիլը:

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2020-02-03
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ