Եկեղեցական կյանք 08.02.2020 Ս. Սարգիս

Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակի առթիվ տոնական պատարագ մատուցվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ եկեղեցում։ Պատարագի ավարտին առաջնորդական փոխանորդ Նավասարդ սրբազանը Ս․ Սարգսի մասունքակիր աջով զինծառայողների օրհնության կարգ կատարեց: Հարյուրավոր երիտասարդներ Ս․Սարգիս եկեղեցուց շարժվեցին դեպի Սիրահարների այգի՝ մասնակցելու տոնական համերգին: Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցին նույնպես լի էր երիտասարդներով․ յուրաքանչյուրն իր սրտի թաքուն ցանկությամբ հայցում էր սրբի բարեխոսությունը: Արարատի մարզի Ոստան գյուղում տոնը նշում էին Սուրբ Սարգսի անունը կրող արդեն բարեկագվող եկեղեցում։ Սուրբ Սարգսի տոնի օրը, ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի տնօրեն Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանն ու Երևանի կայազորի ավագ գնդերեց Տ. Ենովք քահանա Եսայանն այցելել էին թիվ 1 կլինիկական հիվանդանոցի տարածքում գործող «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»: «Լոֆթ» և «Կէան» մշակութային կետրոննները փետրվարի 7-ին Սուրբ Սարգսի տոնը միասին նշեցին։ Արարատյան թեմը, Աշխարհի հայ նկարիչների միությունն ու Հայաստանի նկարիչների միությունը կազմակերպել են Ս. Սարգսին նվիրված Հանրապետական երիտասարդական ցուցահանդես-մրցույթ:

2020-02-08T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ