Եկեղեցական կյանք 10.02.2020

Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, տոնն այս տարի նշվեց փետրվարի 8-ին: Տոնն Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Երիտասարդների օրհնության օր է հռչակվել։ Փետրվարի 10-ին ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի նախաձեռնությամբ Հայոց հայրապետի օրհնությունը ստացան շուրջ 120 երիտասարդներ։ Հրազադանի մանկապարտեզների տնօրեններն ու դաստիարակները հանդիպել են Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի հետ, հայր սուրբը հանդես եկավ Մկրտության խորհրդին վերաբերող բանախոսությամբ: Հայաստանի ազգային գրադարանում Սուրբ Սարգսի և քառասնօրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու տոներին նվիրված ազգագրական միջոցառում տեղի ունեցավ: Մաշտոցյան Մատենդարանը հայերեն ձեռագրի անբաժանելի մասի` հիշատակարանի քննությանը վերաբերող նոր աշխատություն է լույս ընծայել: Բացվել է Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի «Թևանյան կենտրոն»-ը: Միջազգային լուրեր- Այս տարի անգլիկան եկեղեցին քառասնօրյա կանաչ պահք է հայտարարել: Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պետությունների ֆինասնական ղեկավարներին պայքարել աղքատության դեմ: Նոթինգհեմի Սենթ Ջոնս քոլեջը Յութուբյան ցանցում մի քանի տասնյակ աստվածաբանական և աստվածաշնչային թեմաներով դասախոսություններ է հրապարակել:

2020-02-10T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ