Եկեղեցական կյանք 21.02.2020

Ամենայն հայոց հայրապետը հյուրընկալեց սիրիահայ երեխաների: Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի 15 մանկապարտեզների տնօրեններին ու համայնքի ղեկավարին ուղեկցեց Դիվանատուն՝ հանդիպելու Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: Նորք Մարաշ համայնքը նշում էր Բարեկենդանի տոնը։ Մայր Աթոռ Ս. էջմիածնի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցը նույնպես տոնախմբել էր Բարեկենդանը։ Փետրվարի 19-ին Թբիլիսում նշվել է Թումանյանի ծննդյան 151-րդ հոբելյանը: Հայաստանի բնության պետական թանգարանում «Մոլորակը քոնն է» խորագրով Նորքի հայորդյաց տան գեղանկարչության դասարանի սաները ներկայացրել են իրենց աչքով տեսած բնությունը՝ խնդիրներից, վտանգներից մինչև չմարող հույսեր: Միջազգային լուրեր- Մեծ Բրիտանիայում այլևս պսակի իսլամական ծեսը օրինական կհամարվի միայն այն դեպքում, եթե ամրագրվի նաև քաղաքացիական ամուսնության գրանցումով: Լոնդոնում մուսուլման ծրագրավորողները Հաքաթոն են կազմակերպել։ Հռոմում կաթոլիկ հոգևորականությունը և աշխարհական հավատացյալները միասին աղոթել են ընդդեմ մարդկանց առևտրի: Տարբեր գնահատականներով՝ այսօր աշխարհում ստրկության մեջ է գտնվում շուրջ 40 միլիոն մարդ:

2020-02-21T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ