Եկեղեցական կյանք 24.02.2020

Մեծ պահքի առիթով ուղերձ է հղել Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Փետրվարի 23-ին Հայ առաքելական եկեղեցին տոնախմբել է Բուն բարեկենդանը: Կիրակնօրյա պատարագի ավարտին Ս․ Գայանե վանքում հոգեհանգստի կարգ է կատարվել Լուիզ Սիմոն-Մանուկյանի մահվան տարելիցի կապակցությամբ: Փետրվարի 24-ին Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությանը։ Փետրվարի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներին և նրանց ընտանիքներին: Արարատյան թեմը Բարեկենդանի տոնը նշել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների հետ:

2020-02-24T21:35:00+04:00
Մեկնաբանություններ