Մայր Աթոռի տեղեկատվակամ համակարգից հայնտում են. «Ի լրումն համավարակի առնչությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական հորդորի՝ այսու տեղեկացնում ենք մեր բարեպաշտ ժողովրդին, որ առկա իրավիճակով պայմանավորված՝ որոշում է կայացվել շարունակել Ավագ շաբաթվա արարողությունները և Սուրբ Պատարագներն անցկացնել դռնփակ, առանց հավատացյալների ներկայության։ Հայտարարված արտակարգ դրության պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է հավատացյալներին պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Ս․ Պատարագից հետո, և առավելագույն պատասխանատվությամբ պահպանելով ինքնամեկուսացման սահմանված կանոնները՝ հաջորդող օրերին առանձնաբար այցելել եկեղեցիներ և հոգևոր հովիվներից ստանալ Սուրբ Հաղորդություն»։
2020-04-06
Telecast type: Լուր Ռեպորտաժ