Եկեղեցական կյանք 21.04.2020

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել, որում անդրադարձ է կատարվել Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 20-ի տեսաուղերձին: Ամենայն հայոց կաթողիկոսը համերաշխության և միաբանության հորդոր է հղել: ԱՄՆ Սիեթլ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու նկատմամբ իրականացված վանդալիզմի առնչությամբ Վազգեն քահանա Բոյաջյանը հայտարարություն է տարածել և լուսանկարներ հրապարակել: Արցախում պարետ Գրիգորի Մարտիրոսյանի որոշմամբ բնակչության տեղաշարժի համար որոշակի սահմանափակումներ են կիրառվել: Համավարակով պայմանավորված՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ՀԲԸՄ-ը շարունակում են սոցիալական աջակցություն տրամադրել Երևանի, Էջմիածնի և Վանաձորի բարեգործական ճաշարանների տարեցներին։ Ապրիլի 26-ին Կանաչ կիրակիի օրն է, ինչպես նաև Նորավանքի ուխտի օրը: ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնն արտակարգ դրության օրերին աշխատում է փակ ռեժիմով, արգելված են տեսակցությունները: Զրույց արտերկրից ժամանած մեր հայրենակցի հետ, որն այս պահին ինքնամեկուսացման մեջ է:

2020-04-21T20:55:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ