Եկեղեցական կյանք 22.04.2020

Այս տարի քաղաքացիների երթը դեպի Ծիծեռնակաբերդ կկազմակերպվի վիրտուալ տարածքում: Հայոց ցեղասպանության հիշատակության այս տարվա միջոցառումների մասին խոսել է Ցեղասպանության թանագարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Ապրիլի 23-ին, ժամը 21:00-ին և ապրիլի 24-ին, ժամը 12-ին կղողանջեն բոլոր եկեղեցիների զանգերը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակն Էջմիածնի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացնում է կորոնավիրուսի հետևանքով սոցիալական ծանր կացության մեջ հայտնված բնակչությանը պարենային սննդի փաթեթներ տրամադրելու թվով երկրորդ ծրագիրը։ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան «Կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ Շիրակի, Տավուշի, Գուգարաց թեմերի սոցիալ-կրթական կենտրոններում և Էջմիածնի հայորդյաց տանը կամավորները բազմակի օգտագործման 20. 000 դիմակ են կարել: Հայ եկեղեցու սոցիալական գործառույթի մասին խոսել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Միջազգային լրահոս:

2020-04-22T21:15:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ