l4D6V7um4Hc

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Վեհափառ հայրապետի նախագահությամբ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում պատարագ մատուցվեց։ Խոնարհումի համար դուրս էր բերվել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակաց մասունքարանը: Վիրտուալ հարթակում Ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ է ներկայացնում Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Թերթելով մեկդարյա մամուլը, կամ ինչ էին գրում թերթերը 105 տարի առաջ։ Իտալահայ գործիչ Կարեն Կոկչյանն այս օրերին Հայոց ցեղասպանության մասին դասախոսություններ է կարդում իտալացի ուսանողների համար: Գրականության և արվեստի թանգարանի ֆեյսբուքյան էջում արդեն 2 շաբաթից ավելի է մեկնարկել են Ցեղասպանության 105-ամյակին նվիրված միջոցառումները: Փոխըմբռնման հուշագիր՝ «105 ռոյալ» նախագծի վերաբերյալ:

 
2020-04-24T21:30:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ