Եկեղեցական կյանք 01.06.2020

Մայիսի 31-ին Հայ առաքելական եկեղեցու տոնացուցի համաձայն՝ նշվեց Հոգեգալստյան տոնը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտն իր առցանց այցելուներին ներկայացրեց Կոմիտասի նամականին: Զվարթնոցի տաճարի տարածքում Պահպանության ծառայության ՊՈԱԿ-ի աշխատակիցները համարակալված բեկորների նույնականացման աշխատանքներ են իրականացնում: Միջազգային լուրեր- Բեթղեհեմում բացվել է Տիրոջ Ծննդյան տաճարը: Հրեաները Թորայի ընծայման Շավուոթ կոչվող տոնը այս տարի նշել են ոչ թե սինագոգներում, այլ` տանը: Լատվիայի կառավարությունը հավանության է արժանացրել քահանաներին ճգնաժամային նպաստներ հատկացնելու առաջարկը: Առաջին անգամ վերջին հարյուրամյակում գերմանական բանակում հրեա գնդերեցներ կծառայեն:

2020-06-01T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ