Եկեղեցական կյանք 08.06.2020

Հունիսի 8-ին Հռիփսիմյանց կույսերի հիշատակության տոնական դռնփակ պատարագ է մատուցվել Սուբ Հռիփսիմե վանքում: Վիրահայոց թեմում բժշկության աղոթք է կատարվել՝ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդություն ունեցող մարդկանց առողջության համար: Ս. Էջմիածնի մայր տաճարի թմբուկի հարթաքանդակները մաքրվում են դարավոր ծեփաշաղախից: ՀԵՀԵՄ-ը շարունակում է հառավար գործունեությունը տարբեր թեմերի երիտասարդական միությունների հետ: Միջազգային լուրեր- Չինաստանում կարանտինից հետո մեծ թվով քրիստոնեական եկեղեցիներ են փակվել: Հունաստանի ԱԳՆ բողոքել է Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարում իսլամական կրոնական քարոզչություն իրականացնելու համար: Իտալիայում բժիշկներին, որպես երախտագիտության նշան, թույլատրվել է անվճար այցելել Վատիկանի թանգարաններ:

2020-06-08T19:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ