AslZuHt7cX0

Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնի օրը՝ հունիսի 14-ին, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ օծվեց Ս. Էջմիածնի հիմնանորոգված գմբեթի նորակերտ խաչը:
Ս. Էջմիածնի տոնին նախորդող գիշերը կատարվեց միաբանական ուխտի պատարագ:
Ս. Էջմիածնի տոնը նշվեց նաև Թբիլիսիի հայկական Հավլաբարի Ս. Էջմիածին եկեղեցում:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող բարեգործական ճաշարանները, համավարակով պայմանավորված, փոխել են գործունեության ձևը:
Հիմնանորոգվում է Տավուշի պատմական Մակարավանքը Աչաջուր գյուղի հետ կապող ավտոճանապարհը:
Միջազգային լուրեր- Հակահամավարակային սահմանափակումների չեղարկումից հետո ՌԴ-ում «Երկու հարյուր տաճար» եկեղեցաշինական ծրագիրը կսկսի գործել արագացված ռեժիմով:
«Ստամբուլում Սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը երկրի ներքին հարցերից է, անթույլատրելի է Հունաստանի միջամտությունը». հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Վատիկանում նոր լայնածավալ մեդիանախագիծ է մեկնարկել. «Վատվիժըն» հարթակում հասանելի են քրիստոնեական բնույթով սերիալներ, խաղարկային և վավերագրական ֆիլմեր:

 

2020-06-15T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ