Եկեղեցական կյանք 29.06.2020

Արթիկի թեմում իրականացվել է սոցիալապես խոցելի խմբերին Մայր Աթոռի օժանդակության տրամադրման 4-րդ փուլը: ՀԵՀԵՄ-ը շարունակում է իր առցանց գործունեությունը. այս անգամ գործակցել են կանադահայ, հունահայ և ջավախահայ երիտասարդների հետ: «Թումո» կենտրոնների սաները համավարակի դեմ պայքարի թվային ծրագրեր են մշակել: Հունիսի 27-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց պատարագ Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնի առթիվ: Միջազգային լուրեր- Միացյալ Նահանգների դեսպանը թուրքական իշխանություններից պահանջել է պահպանել Ս. Սոֆյայի ներկա կարգավիճակը: Իսրայելի դատարանը մերժել է Երուսաղեմի պատրիարքության հերթական հայցը, որը վիճարկում է եկեղեցական ունեցվածքի հարկադրված վաճառքը հրեական կազմակերպություններին: Երուսաղեմի պատրիարքությունը դատական վերջին որոշումները պատրաստվում է բողոքարկել Իսրայելի գերագույն դատարանում: Պաղեստինյան իշխանությունները Բեթղեհեմում խիստ կարանտին են սկսել կորոնավիրուսային համաճարակի նոր ալիքի բռնկման պատճառով:

2020-06-29T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ