Միջազգային լուրեր 29.06.2020

Միացյալ Նահանգների դեսպանը թուրքական իշխանություններից պահանջել է պահպանել Ս. Սոֆյայի ներկա կարգավիճակը: Իսրայելի դատարանը մերժել է Երուսաղեմի պատրիարքության հերթական հայցը, որը վիճարկում է եկեղեցական ունեցվածքի հարկադրված վաճառքը հրեական կազմակերպություններին: Երուսաղեմի պատրիարքությունը դատական վերջին որոշումները պատրաստվում է բողոքարկել Իսրայելի գերագույն դատարանում: Պաղեստինյան իշխանությունները Բեթղեհեմում խիստ կարանտին են սկսել կորոնավիրուսային համաճարակի նոր ալիքի բռնկման պատճառով:

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2020-06-29
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ