Եկեղեցական կյանք 20.07.2020

Հինգ տաղավար տոներից երրորդը՝ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ), մեր եկեղեցին այս տարի նշեց հուլիսի 19-ին: Ս. Էջմիածնում պատարագը մատուցվեց բաց խորանին: Պայծառակերպության տոնի օրը Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցուն Գևորգ և Կարինե Մաչանյանները պատարագի արարողության ընթացքում գործածվող սկիհ նվիրեցին: 25 տարի առաջ, Պայծառակերպության տոնի օրը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ձեռնադրվեց որպես կուսակրոն քահանա: Պածառակերպության տոնը Վիրահայոց թեմի եկեղեցիներում նշվեց տոնական պատարագներով և ժողովրդական տոնախմբությամբ: ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամը հոգեբանական վերապատրաստման դասընթաց է սկսել, որին մասնակցում են Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, Տավուշի, Գուգարաց, Գեղարքունյաց թեմերի քահանաներ և սոցիալական աշխատողներ: Միջազգային լուրեր- Հուլիսի վերջին այցելուների համար դռները կբացի Բարսելոնայի Ս. Ընտանիքի տաճարը՝ նշանավոր Սագրադա Ֆամիլիան: Սանկտ Պետերբուրգի տաճարներում գիշերային ժամերգություններ են կատարվել ի հիշատակ ցարական ընտանիքի նահատակների:

2020-07-20T18:45:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ