Եկեղեցական կյանք 27.07.2020

Մայր Աթոռի քարոզչական կենտրոնը Աստվածաշնչեր բաժանեց Հայաստանում հաստատված սիրիահայերի: «Հաղթահարենք համավարակը միասին». Համահայկական երիտասարդական միության անդամները Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում շնչադիմակներ կբաժանեն քաղաքացիներին: Հետևություններ հայ-ադրբեջանական սահմանի պատերազմական դեպքերից. հեռավար զրույց Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի հետ: Թբիլիսիի Ս. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում «Հայտնի բանաստեղծների անհայտ էջերից» խորագրով պոեզիայի երեկո էր: Միջազգային լուրեր- Հայտնաբերվել է ֆրանսիական Նանտ քաղաքի սուրբ Պողոս-Պետրոս տաճարի հրձիգը, նա խոստովանել է, որ դիտավորյալ է հրդեհել տաճարը: Հունաստանի մի քանի քաղաքներում ուղղափառ տաճարների զանգերը ղողանջել են ի նշան վշտի, երբ Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարում կրկին նամազ է հնչել:

2020-07-27T19:30:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ