Սեպտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց պաշտոնական այցով ՀՀ ժամանած Արցախի Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ: Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մհեր Աբեղյանի թանգարանում երկու ցուցասրահ նվիրված է լինելու Եղիշե Թադևոսյանին: Սեպտեմբերի 27-ին Հայ առաքելական եկեղեցին կտոնախմբի Վարագա ս. Խաչի տոնը: Միջազգային լուրեր- Երուսաղեմի հայոց պատրիարքությունում պահվող ձեռագրերն այժմ հնարավոր է տեսնել բացառիկ տեսագրության շնորհիվ: Բարսելոնայի Սբ. Ընտանիքի տաճարին կից կբացվի Անտոնիո Գաուդիի և նրա հետևորդների արվեստը ուսումնասիրող կենտրոն: Սաուդյան Արաբիայում կարանտինային սահմանափակումները մեղմացվել են, հոկտեմբերից կթույլատրվեն դեպի Մեքքա ուխտագնացույթունները:
Եկեղեցական կյանք 25.09.2020
Շարք: Եկեղեցական կյանք
2020-09-25T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար