NRVjOL7e1v0

Պաշտպանության բանակը խոցել է Գյանջայի ռազմական օդանավակայանը: Արայիկ Հարությունյանը ուղիղ եթերում պարգևատրում է Արցախի հերոսներին: «Հետք»-ի բացառիկ տեսանյութը Արցախի առաջնագծից: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հավաստիացնում է, որ ՀՀ տարածքից Ադրբեջանի տարածքի հրթիռակոծություն կամ հրետակոծություն չի իրականացվել: Ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու կոչով հանրային ակցիաներ է իրականացնում սփյուռքի հայությունը: «Կիպրոսի Եկեղեցին և ժողովուրդն այս դժվարին պահին կանգնած են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին». Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդը նամակ է հղել Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսին: Հոկտեմբերի 3-ին, Երևանի ժամանակով 18:00-ին հանուն Արցախի համազգային զորակցության աղոթքի արարողությունը կատարվեց Հայ առաքելական եկեղեցու բոլոր գործող եկեղեցիներում՝ Հայաստանում և արտերկրում:

 
2020-10-04T20:55:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ