Եկեղեցական կյանք 11.12.2020

Դեկտեմբերի 12-ին՝ Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակի օրը, Ս. Էջմիածնից դուրս կբերվեն սրբի մասունքները: Մայր Աթոռի սոցիալական ծառայության գրասենյակը շարունակում է հոգալ եկեղեցու թեմապատկան կառույցներում ժամանակավորապես ապաստանած հարյուրավոր արցախցի ընտանիքների կարիքները: «Իմ եկեղեցին իմ համայնքը». ՀԵՀԵՄ երիտասարդները առցանց պատմում են իրենց բնակավայրի եկեղեցու մասին: Արցախյան վերջին պատերազմին մասնակցել են նաև Ս. Էջմիածնի մայր տաճարի որմնանկարները վերականգնող երիտասարդ մասնագետները: Նրանցից՝ արվեստաբան Ավետիս Ավետիսյանը զոհվել է: Դեկտեմբերի 11-ին Մաշտոցի անվան մատենադարանում մեկնարկեց միջնադարյան հայ մշակույթի խոշոր ներկայացուցիչ Մխիթար Գոշի 900-ամյակին նվիրված առցանց գիտաժողովը:

2020-12-11T21:30:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ