Աﬔնայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կգործի «Աջակցենք Արցախին» ծրագիրը: Զրուցել ենք ծրագրի համակարգող հանձնախմբի ատենապետ, Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հետ: Սեպտեմբերի 27-ից ռազմաճակատ մեկնած «Իզմիրլյան» հիվանդանոցի բժիշկները կատարել են բացառիկ վիրահատություններ: Քարվաճառի Եղեգնուտի պետական մանկապարտեզի տնօրեն Լիլիթ Սիմոնյանն առանց հուզվելու չի կարողանում հիշել հարազատ Դադիվանքի, Եղեգնուտի երեխաների ու մանկապարտեզի մասին: Հայաստան տեղափոխված մի խումբ արցախցիներ Քանաքեռի Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեցին կիրակնօրյա պատարագի: Արարատի մարզի Ս. Հակոբի անունը կրող եկեղեցիներում դեկտեմբերի 12-ին տոնական պատարագով ոգեկոչվեց սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի հիշատակը: Մեր նկարահանող խմբերը եղել են Մրգավան և Արարատ գյուղերում:

2020-12-14T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ