Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, ազատվելով Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնից, նշանակվել է Գուգարաց թեմի առաջնորդ։ Դեկտեմբեր 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Արցախում զոհվածների համար հոգեհանգստի կարգ կատարվեց: Ներկա էին նաև պատերազմի օրերին Հադրութից Հայաստան տեղափոխված ընտանիքներ: ՀԲԸՄ-ը ամանորյա նվերներ էր պատրաստել սիրիահայ երեխաների համար: Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում «Արձագանքում ենք COVID -19-ին» ծրագրի շրջանակում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը սննդի և հիգիենայի պարագաներով փաթեթներ տրամադրեց քաղաքացիներին:
Շարք: Եկեղեցական կյանք
2020-12-25T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար