Այս տարվա վերջին պատարագը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մարդաշատ էր: Բռնություն գործադրելու համացանցային սպառնալիքները և սադրիչ հայտարարությունները Ազգային եկեղեցու և հայրապետին զորակցելու ալիք էին բարձրացրել: Դեկտեմբերի 27-ին բազում հավատացյալներ սուրբ Գայանե վանքում և Մայր Աթոռի տարածքում էին Հայ եկեղեցին ոտնձգություններից պաշտպանելու համար:

 
2020-12-27
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ