Դեկտեմբերի 27-ին տարեվերջյան պատարագը Մայր Աթոռում արտառոց իրադրություն էր ստեղծել: Դեկտեմբերի 28-ին Վեհափառ հայրապետն ընդունեց սարկավագաց դասին: «Աջակցենք Արցախին» պարենային ծրագրի առաջին փուլն իրականացվեց Արմավիրի, Արագածոտնի, Գուգարաց թեմերում. պարենի ու հիգիենայի պարագաների փաթեթներ հանձնվեցին այս մարզերում ապաստան գտած արցախցիներին: Արարատի մարզի հոգևոր տեսչության միջոցով Մասիս քաղաքի 100 ընտանիքների, որից 50-ը՝ Արցախից, պարենային սննդի փաթեթներ բաժանվեցին: Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ երջանկահիշատակ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի քառասուքի հոգեհանգստյան արարողությունը: Դեկտեմբերի 27-ին Դադիվանքում պատարագ և պսակադրություն էր: «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում տեղի ունեցավ «Արցախի արտադրանք» ցուցահանդես վաճառքը:

 
2020-12-28T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ