«Ժպիտների քաղաք» հիմնադրամը 2014 թվականին ստեղծել են մի խումբ ուռուցքաբաններ և արյունաբաններ` քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող երեխաներին ու երիտասարդներին աջակցելու համար։ Հիմնադրամն անկախ կառույց է, որը ֆինասնավորվում է նվիրատուների և արտասահմանյան նմանատիպ կառույցների կողմից: Մարտի 4-ին «Սիթի օֆ Սմայլ»՝ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Սա առաջին դեպքն է, երբ եկեղեցականն ընտրվում է այսչափ մեծ բարեգործական կազմակերպության ղեկավար:

2021-03-15
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ