Ապրիլի 17-ին հանդիպել և արցախահայության առջև ծառացած խնդիրներն են քննարկել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Պաշտոնական այցով Վրաստանում գտնվելիս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է կաթողիկոս պատրիարք Իլյա Երկրորդին: Լիտվայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանության երկրորդ, ընդլայնված հրատարակությունը: Կանաչ կիրակին՝ Նորավանքի ուխտի օր: Հովհան Օձեցու հիշատակության օրը Օձունի Ս. Աստվածածին վանքում: Ճարտարապետների միությունում նշվեց Ջիմ Թորոսյանի 95-ամյա հոբելյանը: Վերահրատարակվել է Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը»: Սկսվել է 2021-2022 ուս. տարվա ընդունելության դիմումների ընդունումը Գևորգյան ճեմարանում:

 
2021-04-19T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ