Սյունյայց թեմում այցն ավարտելով` հունիսի 4-ին Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնեց Արցախի Հանրապետություն: Վեհափառ հայրապետն Արցախ է տարել Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները՝ օրհնություն և մխիթարություն բաշխելու արցախահայությանը։ Վեհափառ հայրապետը հիշեցրեց, որ Արցախը շարունակու՛մ է մնալ մեր ժողովրդի հավատքի ու հայրենասիրության խորհրդանիշը, շարունակու՛մ է միավորել ժողովրդին ազգային իղձերի շուրջ։ Եվ վստահեցրեց, որ չի նվազել հայ ժողովրդի պատրաստակամությունը՝ աջակցելու Արցախին և այստեղ ապրող հայորդիների իրավունքների պաշտպանությանը:

2021-06-05
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ