Հուլիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հյուրընկալեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին: Խոսելով Արցախյան պատերազմի հետևանքով հայ ժողովրդի կրած կորուստների մասին՝ Նորին Սրբությունը հորդորեց երիտասարդներին չվհատվել, մարտահրավերների առջև չնահանջել, այլ հետամուտ լինելով ուսումնառությանը, գիտելիքով և հմտություններով լծվել հայրենաշինության գործին՝ այդ կերպ հավերժացնելով նաև իրենց զոհված ընկերների հիշատակը:

2021-07-16
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ