Խաչվերացին հաջորդող երկուշաբթի օրը հայոց բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգու հանգստության կարգ է կատարվել: Սուրբ Գայանե վանքում պատարագի ավարտին Մայր Աթոռի միաբաններն այցելեցին միաբանական գերեզմանատուն՝ նորոգ հանգուցյալ հայր Մաղաքիայի շիրմին: Նույն օրը Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցում հանուն հայրենիքի նահատակված զինվորների հոգու հանգստության համար աղոթեցին ՀՀ Զինված ուժերի հոգևոր սպասավորները՝ առաջնորդ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանի գլխավորությամբ:

 
2021-09-13
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ