Մայր Աթոռում ամփոփվեց Գերագույն հոգևոր խորհրդի այս տարվա վերջին նստաշրջանը։ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով ժողովին մասնակցում էր նաև ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը։ Հավաքական մկրտություն Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Քենթրբերիի Մայր Տաճարի հիշատակի ծառուղում հայկական խաչքար է կանգնեցվել։ Ավարտվել են Ախթալայի Ս․ Մարիամ Աստվածածին վանքին կից գտնվող պալատի բարեկարգման աշխատանքները: Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը սահմանամերձ Երասխավան և Արմաշ համայնքների դպրոցներում մեկական դասասենյակ է կահավորել։ Գեղարքունյաց թեմի քահանայից ժողովը կարևորել է հոգևոր խնամքը թեմի տարածքում արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների, անհետ կորածների, տեղահանվածների և վիրավորների ընտանիքների հանդեպ: Սուրբ էջմիածնի միաբանների հերթական խումբը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Պեղումներ են ենթանում Մասյացոտնի թեմի Լուսաշող համայնքի սբ. Հովհաննես եկեղեցում։

2021-11-15T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ