Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել էկումենիկ արարողություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Խրիմյան» թանգարանում անցկացվել է քսանօրյա գիտագործնական դասընթաց՝ նվիրված պատմամշակութային գործվածքի վերականգնմանը: 100-ամյա ընդմիջումից հետո պատարագ է մատուցվել Հաղարծին գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Երուսաղեմում տեղի է ունեցել Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի 180-րդ ուսումնակրթական տարեշրջանի բացումը:

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2022-10-03
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ