Արևմտահայության կոտորածները, ապա՝ Մեծ Եղեռնը խոր ու աջնջելի հետք են թողել մեր ժողովրդի հոգեբանության ու աշխարհայացքի վրա, արտացոլվել գրականության մեջ և արվեստում: Տարբեր սերունդների, գեղարվեստական տարբեր սկզբունքներ դավանող բազում հայ նկարիչներ՝ սկսած Հովհ. Այվազովսկուց մինչ մեր ժամանակակիցներ, անդրադարձել են այդ թեմաներին:
Ինչպե՞ս է ցեղասպանության թեման իրացվել հայ կերպարվեստում, ինչպե՞ս է հնարավոր պատկերել աղետը և հնարավո՞ր է արդյոք: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է արվեստաբան Շահեն Խաչատրյանի հետ:
Շարք: Թեմա
Ստեղծագործական խմբի անդամներ: Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան
,
Հեղինակ և վարող Հայկ Համբարձումյան,
Ռեժիսոր Վահե Սուքիասյան,
Օպերատոր Արտաշես Մաթևոսյան2015-06-12T18:04:20+04:00
Telecast type: Հաղորդաշար