Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը «Տաղավարում» զրուցել են հայերեն առաջին տպագիր գրքի, Հակոբ Մեղապարտի առաքելության, ինչպես նաև հայ իրականության մեջ ամենաերկարակյաց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանի գործունեության մասին: Ի՞նչ պատմական պայմաններում ծնվեց հայ տպագրությունը 16-րդ դարի սկզբին, և ի՞նչ բովանդակություն ունեին Հակոբ Մեղապարտի տպագրած առաջին 5 գրքերը Վենետիկում։ Ինչպե՞ս գրատպության աշխարհագրությունը տարածվեց հայկական գաղթօջախներով, և ինչպե՞ս Սիմոն Երևանցի կաթողիկոսի ջանքերով 1771 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիմնվեց Հայաստանի առաջին տպարանն ու թղթի գործարանը։

 
2026-10-28T22:00:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ