Հայաստանի Թեքեյան մշակութային միությունում նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը, որի շրջանակում մրցանակներ շնորհվեցին «Գրականություն», «Հայագիտություն» և «Կերպարվեստ» անվանակարգերում։ Հաղթողներն են ֆրանսիացի գրող Անրի Կյունին «Մահ գոյություն չունի» վեպի համար, պատմաբան Արտակ Մաղալյանը «Արցախի մելիքությունները XVII-XIX դդ.» մենագրության համար և նկարիչ Սուրեն Սաֆարյանը «Լռության ռիթմեր» գեղանկարի համար։ Հայապահպանության, ազգային արժեքների տարածման և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում նշանակալի ներդրման համար հատուկ մրցանակ հանձնվեց «Դը Արմենիան Միրոր-Սփեքթեյթոր» (The Armenian Mirror-Spectator) պարբերականի գլխավոր խմբագրին։

 
2026-11-03
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ