Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների շուրջ 140 մանկավարժներ հանդիպեցին Ամենայն հայոց կաթողիկոսին: Վեհափառ հայրապետը իր գնահատանքը հայտնեց ներկաներին՝ նվիրյալ ծառայության համար: Նորին սրբությունը հույս հայտնեց, որ տարիների ընթացքում Հայորդյաց տներ կունենան Հայաստանի բոլոր խոշոր բնակավայրերը և այսօր այդ հաստատություններում ուսանող ավելի քան 5000 պատանիներին կմիանան այլ երեխաներ ևս:
2015-10-20
Telecast type: Լուր Ռեպորտաժ