AAz2ImsEr_w

Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 31-ի երեկոյան, Հայոց հայրապետի նախագահությամբ Սուրբ Էջմիածնում հավաքվում են Մայր Աթոռի ողջ միաբանությունը, ճեմարանի դասախոսական կազմն ու սաները և ընտանեկան մեծ հարկի տակ տոնում են գալիք Նոր տարին․ սիրո ճաշ, Ամանորի երգեր, բարեմաղթանքներ, կատակներ և, իհարկե, նվերներ: