Transfiguration


What is the sacrament of Transfiguration or Vardavar, the message to be transferred to today’s man? How is Vardavar celebrated by Tavush residents, how did they manage to preserve and pass from generation to generation the national and church traditions? 
 

The Power of Prayer


It’s been 60 years, since Father Mambre Kuzuyan is in priesthood service. Many were those cases when members of his spiritual flock recovered from a severe illness due to his prayer. The Father advises never hesitate to pray. 

 

Give me, Oh God…


Many of us ask our close friends or relatives to pray for us. We ask for it, because we believe in the power of a prayer made for someone else. The first child of Hrayr and Christine – Gevorg, was born 12 years after their marriage. Hrayr readily tells about this episode in his life – what miracle happened and how the most sacramental dream of his family came true owing to the prayers of strangers. 

Ճանապարհ բացե'ք, Սարգիսն է գալիս


Դերասան Մեսրոպ Աբտոյանը 2006 թվականից խաղում է Ս.Սարգսի դերը: Տարիների ընթացքում դերը դարձել է ճակատագիր: Շատերը նրան հենց այդպես էլ դիմում են` Սարգիս: Այս տարի էլ Մեսրոպն իր սպիտակ ձիով կանցնի փողոցներով: Ս.Սարգսի դերի միջոցով դերասանն իր համար բացել է հոգևոր կյանքի դարպասները:

Մեծագործ հայրապետը


Ազգի բոլոր հիվանդությունների պատճառը տգիտությունն է, և լուսավորությունն է այդ ախտերի բուժման միակ դեղը»,- ասում էր Ամենայն հայոց Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը: Գևորգ Դ-ի գահակալության 16 տարիները գնահատվում են իբրև հայության մտավոր զարգացման, դպրոցաշինության և գրատպության վերելքի շրջան: Հենց նա ձեռնամուխ եղավ հայոց առաջին բարձրագույն ուսումնական հաստատության՝ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրմանը:

Ռումինիայի հայոց թեմ. Բուխարեստ


Մայրաքաղաք Բուխարեստը Ռումինահայոց թեմի հոգևոր-մշակութային կենտրոնն է: Այստեղ է գտնվում Ս. Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցին, Դուդյան մշակույթի տունը, թեմի և համայնքի արխիվը, Ռումինահայերի միությունը: Հաղորդումը ներկայացնում է Բուխարեստում գործող հայակական բոլոր կառույցները:

 

Բաբախող սիրտը


Հաղորդումը պատմում է Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման, խորհրդային տարիներին փակման ու վերաբացման, անկախ Հայաստանի շրջանում ճեմարանի ձեռքբերումների, hայոց հայարապետների կողմից հոգևոր հաստատության կյանքում կատարված ներդրումների ու ճեմարանի ներկա գործունեության մասին: 

Մկրտիչ Սերթշիմշեկ


Պոլսահայ վարպետ Մկրտիչ Սերթշիմշեկը 30 տարուց ավելի է` պատրաստում կամ նորոգում է ծիսական պարագաներ ու նվիրում եկեղեցիներին: 70-ամյա բարերարը ուրախ ու շնորհակալ է, որ կյանքն անցնում է Հայաստանի և աշխարհի զանազան երկրներում գործող հայկական եկեղեցիներում: 

Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան


Ավելի քան 13 դար է միջնադարյան ճարտարապետության գոհարներից մեկը` Հառիճավանքը դեպի իրեն է ձգում բազմաթիվ հավատացյալների: Հառիճավանքը նաև գիտության ու լուսավորության կենտրոն է եղել: Այստեղ ժամանակին գործել է Հառիճավանքի համանուն դպրոցը: Դարերի ընթացքում, սակայն, պատմական տարբեր իրադարձությունների պատճառով, ուսումնական կյանքն այստեղ մի քանի անգամ ընդհատվել է: Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Երկրորդի նախաձեռնությամբ 2012թ-ի սեպտեմբերից Հառիճավանքի ընծայարանը կրկին բացել է իր դռները, գործում է ավագ դպրոցի կարգավիճակով: Ընծայարանի վերականգնումն իրականացվում է Թրբանճյան ընտանիքի աջակցությամբ: Ի երա

Սրբադասում. մաս 1-ին


Ովքե՞ր են սուրբերը, ի՞նչ է սրբադասումը, ինչո՞ւ է այն կատարվում. այս և Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հարցերին է անդրադառնում ֆիլմի առաջին մասը: Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հանգամանալից վերլուծությանը՝ երկրորդ մասում:

Մյուռոնօրհնեք


2015 թվականի մյուռոնօրհնության արարողությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, սեպտեմբերի 27-ին` Վարագա Ս. Խաչի տոնի օրը: 
Արարողության ընթացքը մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Գավազանակիր


Ամենայն հայոց կաթողիկոսի կողքին գրեթե ամենուր մենք տեսնում ենք սպասավոր հոգևորականի, որ պահում է հայրապետական գավազանը: Ո՞վ է գավազանակիրը, ինչպե՞ս է ընտրվում, ինչ իրավունքներ ու պարտավորություններ ունի: Պատմում են Մայր Աթոռում գավազանակրի ծառայություն իրականացրած հոգևորականները: