Նարեկացին աշխարհի համար


Շուրջ հազար տարի առաջ Նարեկավանքում գրվում է մի ստեղծագործություն, որի պաշտամունքը աննախադեպ է համաշխարհային գրականության պատմության մեջ: Այն կարելի է համեմատել միայն սուրբ գրքերի հետ, բայց, ի տարբերություն դրանց, հեղինակը ոչ մարգարե է, ոչ առաքյալ: Սակայն գրեթե ութ հարյուր տարի Մատյանը չի ունեցել ոչ մի թարգմանություն, այդ թվում` աշխարհաբար: Դրությունը կտրուկ փոխվել է քսաներորդ դարում:

Անկախության 25-ամյակի զորահանդեսը


Արդեն երկրորդ անգամ Անկախության տոնի զորահանդեսին մասնակցում է նաև Զինված ուժերում սպասավորող հոգևորականների գունդը: Այսօր Հայաստանի և Արցախի ԶՈՒ տարբեր զորամասերում շուրջ 70 հոգևորական է սպասավորում: 

Աստվածամուխ Գեղարդ


Ի՞նչ ճանապարհ են անցել Աստվածամուխ սուրբ Գեղարդի մասունքները, որտե՞ղ են հայտնվել: Աշխարհում քանի՞ Գեղարդ կա: Դրանցից ո՞րն է իրականը, ի՞նչ է այդ մասին վկայում պատմությունը:
Լրագրող Արա Գալոյանը «Աստվածամուխ Գեղարդը» թեմայով դասախոսություն է կարդում Գևորգյան հոգևոր ճեմարանի սաների համար: 
 

Սուրբ Հարությանն ընդառաջ


Հիսուս Քրիստոսի Հարության տոնը հաղորդման հերոսների համար ստեղծագործելու առիթ է: Մեծ Պահքի Միջինքից հետո նրանք  սկսում են Սուրբ Հարության տոնին նվիրված իրեր պատրաստել, որոնցով զարդարում են տունն ու զատկական սեղանը: Լալա Մնեյանը, Սիլվա Քալաջյանը և Զառա Հարությունյանը ցուցադրում են տեխնիկան, որով ստեղծագործում են:

Ավագ ուրբաթ. ապաշխարություն


Հայ հավատացյալի կյանքում Մեծ Պահքը հոգևոր ուրախության գագաթնակետն է, քանի որ այս ճամփորդությունը տանում է մարդուն դեպի Աստված, հնարավորություն տալիս նորոգված հոգով, սրտով և մտքով դիմավորելու Սուրբ Հարության տոնը: Մեծ Պահքի ճամփորդության մասին խորհրդածում է ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Մեծ Պահքի ճանապարհին. Ծովիկ Դավթյան


«Հոգևոր այբուբեն» կայքէջի պատասխանատու Ծովիկ Դավթյանը պատմում է Մեծ Պահքի իր փորձառության մասին, հորդորում պահոց օրերին առավել հոգատար լինել ընկերների, մերձավորների, հարևանների նկատմամբ, փորձել  ձերբազատվել վատ սովորույթներից: 

Մեծ Պահքի ճանապարհին. Ալմաստ Մուրադյան


Ստուգել զգացմունքները, չափավորել ցանկությունները: Մեծ Պահքի ճանապարհին «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Ալմաստ Մուրադյանն է: 

Մենք ենք ձեռքերը


Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը հիմնադրվել է Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունման 1700-ամյակի տարում: Ընդգրկում է վերջին 15 տարում եկեղեցիներին կից ստեղծված երիտասարդաց միությունները: Հաղորդումը պատմում է Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության 2015թ. դեկտեմբերին Իտալիայում տեղի ունեցած Եվրոպայի տարածաշրջանային ժողովի մասին:

Պահքի ճանապարհ


Հայ եկեղեցու պատմության ուսուցիչ Անժելա Բարսեղյանը պատմում է մանկավարժական գործունեության, պահքի ընթացքում անցած իր ճանապարհի և դրա նշանակության մասին:

Խաչի ճանապարհ


«Ինչքան գեղեցիկ է մեր բնությունը, այդքան էլ գեղեցիկ է տավուշեցին. աշխատանքի պատրաստ, հյուրընկալ, քրիստոնեական բոլոր առաքինությունների կրող»: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը թեմի հոգևոր ու սոցիալական զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնությունների ունի: Մեր նկարահանող խումբը Վարագա Սուրբ Խաչի տոնին այցելել է Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Կողբ, Նոյեմբերյան, Բերդ բնակավայրեր, երբ թեմի առաջնորդը Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքի օրհնությունը բաշխում էր ժողովրդին:  

Հաղթանակած եկեղեցի


2015թ.-ի ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը:
Հայ եկեղեցում վերջին 400 տարում սրբադասում չէր կատարվել: Եպիսկոպոսաց ժողովը վերականգնեց հավաքական սրբադասման կարգը:
Սրբադասման կարգի վերականգնման գործընթացի և պատմական այդ արարողության մասին պատմում են հայ եկեղեցու եպիսկոպոսներ, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, քրիստոնեական քույր եկեղեցիների պետեր, կաթոլիկ, ուղղափառ եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ ու ներկայացուցիչներ:

Մյուռոնօրհնեք


2015 թվականի մյուռոնօրհնության արարողությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, սեպտեմբերի 27-ին` Վարագա Ս. Խաչի տոնի օրը: 
Արարողության ընթացքը մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: