Ծաղկազարդը Մեղրաձորում


Մեղրաձորցիներին միացել են նաև հարևան գյուղերից: Երեխաները Ծաղկազարդին մասնակցում են իրենց պատրաստած ծիսական տիկնիկներով:

Ակունք


Մեր նկարահանող խումբը մեկ օր անց է կացրել Կոտայքի մարզի Ակունք գյուղի երեխաների հետ, նրանց օգնությամբ բացահայտել Ս. Պողոս Պետրոս եկեղեցին:

Ներքին Բազմաբերդ


Ներքին Բազմաբերդի երեխաներին լսելիս թվում է՝ «Սասնա ծռերն» եք լսում: Ուշադիր լսելիս, պարզվում է՝ նրանք խոսում են իրենց առօրյայից:

Ենոքավան


Ուզու՞մ եք իմանալ Ենոքավանի պատանիների մասին, միացեք մեր նկարահանող խմբի այցելությանը գյուղ:

Նորատուս


Նորատուսի երեխաների առօրյան փոխվեց, երբ վերաօծվեց Սբ. Աստվածածին եկեղեցին: Երեխաները մեր նկարահանող խմբին սիրով ուղեկցում են հայրենի գյուղի սիրելի սրբավայրեր:

Գառնի


Գառնի գյուղի երեխաները մեր ուղեկցորդն են. պատմում են սրբավայրերի և տեսարժան վայրերի մասին, գաթա թխում ու հրավիրում բոլոր ցանկացողներին:

Կոշ


Մեր նկարահանող խումբը օրն անց է կացրել Կոշ գյուղի երեխաների հետ:

Լուսագյուղ


Լուսագյուղի երեխաներին համախմբել է Վիրիվանքի առօրյան:

Քարագլուխ


Քարագլուխը նոր կյանքով է ապրում եկեղեցու վերաբացումից հետ, առանձնահատուկ է մանկական երգչախմբի դերը գյուղի կյանքում:

Եղեգիս


Եղեգիսում գործող եկեղեցի չկա, գյուղի երեխաները միավորվում ու պարբերաբար Սմբատաբերդ են գնում. ճանապարհի խոչընդոտները հեշտ են հաղթահարվում, երբ հետաքրքրությունը մեծ է: Երեխաներն ուղեկցում են զբոսաշրջիկներին, պատմում գյուղի և հարակից վայրերի սրբավայրերի մասին:

Ապարան


Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու համայնքում ենք: Մեզ դիմավորել են երիտասարդներն ու երեխաները:

Բյուրական


Բյուրական գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցուն կից գործող «Խրիմյան Հայրիկ» կրթօջախի վերաբացումը փոխել է գյուղի երեխաների առօրյան: