«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով: 

Եկեղեցական կյանք 10.05.2024


«Եկեղեցական կյանքի» այս թողարկման թեմաներն են՝

Արցախից բռնի տեղահանված Լալայանների ընտանիքում 5 երեխա կա ու մեծ սեր:
Հայաստանյան ընկերությունը ArmChurch հեռախոսային հավելված է ստեղծել:
Պոլսի հայոց պատրիարքությունում նշում են «Լուսավորիչ» երգչախմբի 95-ամյակը: 
Մայիսի 9-ին ԱՄՆ հայոց Արևմտյան թեմ է այցելել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Վիրահայոց թեմի երիտասարդներն ուխտագնացության են մեկնել Մառնեուլի շրջանի հայկական գյուղեր:
Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով Ս. Գայանե վանքում պատգամ է ուղղել Ամենայն հայոց կաթողիկոսը: 
 

Եկեղեցական կյանք 09.05.2024


Համբարձման տոնին Ս. Գայանե վանքում Հայրապետական մաղթանք է կատարվել: Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով պատգամ է հղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:
Մայիսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցներն այցելել են «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիր:
Ծաղկեվանքի ուխտի օրը Ղազարավանի մենաստանից սրբավայր է բերվել սուրբ Վարվառա կույսի մասունքը:

Եկեղեցական կյանք 06.05.2024


«Եկեղեցական կյանքի» այս թողարկման թեմաներն են՝
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներին
ՀԲԸՄ ծրագրով արցախցի երեխաներն ու մայրերը Ծաղկաձորում մասնակցում են եռօրյա ճամբարի
Տավուշից դեպի Երեւան քայլերթի մասնակիցները պահանջում են դադարեցնել միակողմանի տարածքային զիջումները թշնամուն
ԱՄՆ հայոց արևելյան թեմում ավարտվել է 122-րդ թեմական համաժողովը, որին հաջորդել է արևելյան թեմի տիկնանց տարեկան հավաքը
Վենետիկի Մխիթարյան միաբանության մայրավանքում սկսվել են Մխիթար աբբահոր մահվան 275-րդ տարելիցին նվիրված միջոցառումները
«Ազգ, բանակ, եկեղեցի» խորագրով ինտելեկտուալ փառատոնի հաղթողը «Գանձասար» թիմն է

Եկեղեցական կյանք 03.05.2024


«Եկեղեցական կյանքի» այս թողարկման թեմաներն են՝

Կատարվել է էկումենիկ արարողություն նվիրված Գրիգոր Նարեկացուն
ԱՄՆ հայոց արևելյան թեմում տեղի է ունեցել հոգևորականների տարեկան համաժողով
ԱՄՆ արևմտյան ափում տեղի է ունեցել թեմական ժողով, որտեղ քննարկել են անելիքները
Զագրեբում առաջին անգամ հայկական պատարագ է մատուցվել և Հայաստանի մշակույթի օրեր են անցկացվել
Արցախցիներին օգնող «Հայկական խաչ» հիմնադրամը փետրվարից սկսել է գործել
Պարսկահայ նկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին նվիրված ցուցադրություն է բացվել
Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2024 -2025 ուստարվա ընդունելություն
 

Եկեղեցական կյանք 29․04․2024


«Եկեղեցական կյանքի» այս թողարկման թեմաներն են՝
Մասիսի Գեղանիստ գյուղում տեղի է ունեցել նոր կառուցվող եկեղեցու հիմնարկեքի արարողություն
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհրդին»
Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի է տարվել Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը
Ապարանի Սուրբ խաչ եկեղեցում Խաչի երեւման տոնին մատուցվել է պատարագ
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է բրազիլացի լրագրողների
Պատմության թանգարանը 44-օրյա պատերազմի ավելի քան 200 զոհերի պատմություն է հավաքել
Առաջին անգամ ուսումնասիրվել է Կիլիկիայի հայոց Կեռան թագուհու Ավետարանը

Եկեղեցական կյանք 24.04.2024


«Եկեղեցական կյանքի» այս թողարկման թեմաներն են՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել հայոց ցեղասպանության Սուրբ Նահատակների հիշատակի առիթով
«Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Ամենայն հայոց հայրապետի նախագահությամբ բարեխոսական կարգ է կատարվել
Մայր Աթոռում բարեխոսական կարգ է կատարվել սրբադասված նահատակների հիշատակին
Մեծ Բրիտանիայի հայոց թեմում հիշատակվել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում ոգեկոչվել է ցեղասպանության նահատակների հիշատակը
Թբիլիսիում և Դամասկոսում բողոքի գործողություն և ոգեկոչման արարողություն են իրականացրել
Վանաձորում Սուրբ Պատարագ է մատուցվել ցեղասպանության օրվա առիթով
Մայր Աթոռը աշխարհով մեկ հնչեցնում է հայ ժողովրդի արդար դատն ու պահանջը
Արցախյան հարյուրավոր սրբավայրեր ադրբեջանական գերության մեջ են
Արցախից բռնի տեղահանված ճարտարապետը ոտքի կանգնելու կոչ է անում
Պատմության թանգարանում «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով լուսանկարների ցուցադրություն է բացվել
Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր նմուշներով է համալրվել Հայոց ցեղասպանության թանգարանը
Ցեղասպանության տարելիցի առիթով հնչել է Մոցարտի Ռեքվիեմը
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել հայոց ցեղասպանության Սուրբ Նահատակների հիշատակի օրվա առիթով


Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի, նախանձախնդիր լինել հայոց անկախ պետականության զորացմանը և որպես սրբազան մասունք պահպանել մեր նախնյաց ավանդներն ու ժառանգությունը։ Նա հիշեցրել է, որ մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով, չարի ու չարիքի դեմ պայքարի վճռականությամբ և նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները, առկա բարդ իրադրությունից ջանքերի մեկտեղումով ելքի ուղիներ գտնի և կերտի իր հաղթական ապագան։

 

Եկեղեցական կյանք 22.04.2024


«Եկեղեցական կյանքի» այս թողարկման թեմաներն են՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիր
Երվանդաշատում օծվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ երիտասարդական միության անդամներին
Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը կիրակի տարվել է Հովանավանք
 

Եկեղեցական կյանք 19.04.2024


«Եկեղեցական կյանքի» այս թողարկման թեմաներն են՝

Հովվական այցով Պորտուգալիա է մեկնել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը
Ադրբեջանը քանդել է Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը
Ամերիկյան Քլիվլենդ քաղաքի հայկական համայնքը նշել է Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման 60-րդ տարեդարձը:
Ռուսաթավիի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» կենտրոնում ներկայացվել են Զատիկին վերաբերող եկեղեցական և ժողովրդական ավանդույթները
Արցախի մշակութային ժառանգության մասին պատմող գիրք-ալբոմը հրապարակվել է անգլերեն
Ապրիլի 21-ին Հովհանավանք կտարվի Կարմիր Ավետարանը Արաբկիրի Հայորդաց տան սաների աշխատանքները միջազգային մրցանակներ են ստացել

Եկեղեցական կյանք 16.04.2024


«Եկեղեցական կյանքի» այս թողարկման թեմաներն են՝

Մեղրիում ավտովթարի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին կատարվել է հոգեհանգստյան կարգ
Երուսաղեմի հայոց պատրիարքարանը պաշտոնական հաղորդագրություն է տարածել Իսրայելի ոստիկանության ապօրինությունների դեմ
Իրաքի հայոց թեմի առաջնորդը ընդունել է Իրաքի Քաղդեական եկեղեցու պետ   Լուիս Սաքո Պատրիարքին և պատվիրակությանը:
Զատկական տոնախմբությունները շարունակվում են Թուրքիայի փոքրաթիվ հայկական համայքններում։
Պոլսում հատուկ արարողությամբ ծայրագույն վարդապետության տասը աստիճաններն  է ստացել Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:
Մասյացոտնի թեմի քահանան տնօրհնեքի արարողություն է կատարել Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքում
«Գուլամերյան» Հայորդյաց տանը կայացել է «Երիտասարդը ուժն է եկեղեցու» ինտելեկտուալ խաղ-մրցույթը
Ապրիլի 21-ին Հովհանավանք կտարվի Կարմիր Ավետարանը
 

Եկեղեցական կյանք 12.04.2024


«Եկեղեցական կյանքի» այս թողարկման թեմաներն են՝

Մայր տաճարի զանգակատան վնասված հատվածները վերականգնվում են
Բուշ դյու Ռոնի շրջանային խորհրդի նախագահն այցելել է «Բարձունք 5165» բարեգործական կազմակերպություն
Կոմիտասի թանգարան ինստիտուտում նշել են «Դանիական-հայկական առաքելության» 20 ամյակը
Մասյացոտնի թեմի քահանան տնօրհնեքի արարողություն է կատարել Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքում
Այս կիրակի Հովհանավանք կբերվի Կարմիր Ավետարանը

Եկեղեցական կյանք 08.04.2024


«Եկեղեցական կյանքի» այս թողարկման թեմաներն են՝


Տորոնտոյում մեծ շուքով վերաբացվել է Սուրբ Երրորդություն եկեղեցին
Ազգային հերոսի կոչում ստացած բարերարի որդին այցելել է «Իզմիրլյան» ԲԿ
Շուրիշկանի Ավետարանը Մատենադարանից տարվել է Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի
Ազգային հերոսի կոչում ստացած բարերարի որդին այցելել է «Իզմիրլյան» ԲԿ