Գագիկ Միրզոյանը 44-օրյա պատերազմից հետո


Աստծու տված կյանքը չի կարելի վատնել

44-օրյա պատերազմում վիրավորված Գագիկ Միրզոյանը մանրամասնորեն հիշում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ իր վիրավորվելու օրը ռազմադաշտում տեղի ունեցած իրադարձությունները: Պատերազմից քաղած գլխավոր դասը՝ աստվածատուր կյանքը չվատնելն է, և նվիրումով ու սիրով ապրելը։ Երկարատև լուռ և ինքնամփոփ ապրելուց հետո հասկացել է, որ կենդանի է մնացել, որովհետև կարևոր անելիքներ ունի:
 

Հարություն Մկրտչյանը 44-օրյա պատերազմից հետո


Պատերազմով անցած պայմանագրային զինծառայողը առաքելություն ունի
Շիրակի մարզի  Մեղրաշատ գյուղի բնակիչ Հարություն Մկրտչյանը 44-օրյա պատերազմին կորցրել է ոտքը, առողջությունն ու մանկության ընկերոջը։ Հարությունը մեկը մյուսի հետեւից վիրահատություններ է տանում, սակայն հույս ունի, որ ամեն ինչ լավ է լինելու՝ Աստված կպահպանի իրեն, որովհետեւ դեռեւս անելիքներ ունի։

Արտյոմ Սարուխանյանը 44-օրյա պատերազմից հետո


Պատերազմի ծանր վիրավորը բոլորին ստիպում է ապրել

44-օրյա պտերազմի ընթացքում ծանր վիրավորվելուց հետո Արտյոմ Սարուխանյանը 17 անգամ վիրահատվել է։ Վիրավորվելուց հետո նրան Մարտակերտի հոսպիտալից տեղափոխել են Գորիս, հետո՝  Երևան: Այդ ամբողջ ընթացքում Արտյոմը կարծել է, որ կորցրել է ոտքը և գուցե բժիշկները չհասցնեն վերականգնել։ Գորիսում նրան հայտնել են, որ առաջին վիրահատությունը բարեհաջող է անցել, բայց արդյո՞ք կվերականգնվեր ոտքը։
 

Էրիկ Մկրտչյանը 44-օրյա պատերազմից հետո


Ջրականում ԱԹՍ-ի չարաբաստիկ հարվածը Էրիկ Մկրտչյանի կյանքը փոխել է։ Նա ընտանիքով Վանաձորից տեղափոխվել է Երևան, որպեսզի կարողանա երկարատև բուժում ստանա նախ հիվանդանոցում, ապա «Զինվորի տանը»։ Էրիկը հիմա համարում է, որ վիրավորվելուց հետո գնահատում է կյանքը, հարազատներին ու իրեն շրջապատող աշխարհը։ Նա կարծում է, որ դժվարություններն ուժեղացրել են իրեն։
 

Արամ Թերզյանը 44-օրյա պատերազմից հետո


Ազոթագիրքը փրկել է հայր և որդի Թերզյանների կյանքը 44-օրյա պատերազմի ժամանակ Արամ Թերզյանի կյանքը փրկել է գրպանի աղոթագիրքն ու խաչը։ Թշնամու գնդակը դիպել էր ծոցագրպանի աղոթագրքին, որը զրահաբաճկոնի նման պաշտպանել է Արամին։ Նույն աղոթագիրքը Արցախի առաջին պատերազմի ժամանակ պաշտպանել է նաեւ Արամի հորը։ «Զինվորի տանը» բուժվելուց հետո Արամն աղոթագիրքը նվիրել է վերականգնողական կենտրոնում բացված մատուռին։ Հիմա Արամը «Զինվորի տան» Շիրակի մարզի համակարգողն է։

Մանվել Հակոբյանը 44-օրյա պատերազմից հետո


Մանվել Հակոբյանը ողնուղեղային վնասվածք է ստացել 44 օրյա պատերազմի առաջին օրերին: Սկզբում չէր գիտակցում վնասվածքի բարդությունը. կյանքը փրկվել էր, ծնողներն ու հարազատները ողջ-առողջ էին: Սակայն առջևում էին վերականգնման, պայքարի երկար ու ձիգ ամիսները: Մանվելը վստահ է, որ սայլակը ժամանակավոր է իր կյանքում: «Անկախ նրանից, թե ինչ են ասել տարբեր բժիշկներ, եթե հազար հոգուց մեկը քայլել է իմ վիճակում, ապա ես կլինեմ երկրորդը: Եթե մինչ այս ոչ ոք չի քայլել՝ ես առաջինը կլինեմ»,- ասում է Մանվելը:

Էդմոնդ Հովակիմյանը 44-օրյա պատերազմից հետո


Ամիսներ առաջ էր զորացրվել, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Ընկերների հետ որպես կամավոր մեկնեց Արցախ: Հոկտեմբերի 11-ին Ջաբրայիլում անօդաչուի հարվածից կորցրեց ձախ ձեռքը: Ինը տարի զբաղվել էր երաժշտությամբ: Կլարնետ, շվի, դուդուկ, պկու. սրանք պարզապես երաժշտական գործիքներ չէին Էդմոնդի համար, այլ, ինչպես ինքն է ասում՝ կյանքի ամենամեծ սերերը: Ամենից դժվարը ընդմիշտ չնվագելու մտքի հետ հարմարվելն է եղել: Այսօր Էդմոնդը հայտնի հանիսավար–շոումեն է: Իր առասպելն ունի. հավատում է, որ գալու է այն օրը, երբ ինքը նորից ձեռք է ունենալու: «Երբ տեսնում ես, թե գիտական և տեխնոլոգիական ինչպիսի աճ է արձանագրում ամեն օր մեր մոլորակը, հավատում ես, որ տասը-տասնհիգ կամ գուցե քսան տաիր հետո հնարավոր կլինի վիրահատության միջոցով նորից ձեռք ունենալ»,- ասում է նա:

Վարդան Վարդանյանը 44-օրյա պատերազմից հետո


Վարդան Վարդանյանը ծնունդով Մեղրիից է: Ավագ դպրոցական էր, երբ տեղափոխվեց Երևանի ֆիզմաթ դպրոց: Զինվորական դառնալու որոշում կայացրել է ավելի ուշ՝ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետն ավարտելուց հետո: 2020-ի հոկտեմբերի 3-ից հրետանավոր սպան Իշխանաձորում էր: Այդ օրերին զինվորների հետ պատրաստվում էր ուսումնական վարժանքների: Նրա առաջին մարտական հրաձգությունը պետք է լիներ: Պատերազմը շատերի հետ Վարդանին ու նրա հրամանատարությամբ ծառայող զինվորներին ստիպեց մարտական գործողությունների մասնակցել առանց նախնական պատրատության: Հոկտեմբերի 10-ից 11-ի գիշերը հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից ստացած բազմաբեկորային վիրավորումը փոխեց նրա կյանքի ընթացքն ու ուղին:

Շահեն Բաբայանը 44-օրյա պատերազմից հետո


Բազկամարտիկ Շահեն Բաբայանին հանդիպեցինք «Հաշմանդամային սպորտի հանրապետական մարզական խաղեր 2023-ի» օրերին, Ծաղկաձորում: 2020թ. հոկտեմբերի 28-ին ԱԹՍ-ի հարվածից ստացած վիրավորումից հազիվ է հաջողվել փրկել Շահենի կյանքը: Կորցրել է երկու ոտքը: Հիասթափություն ու հուսահատություն, իհարկե, եղել է, սակայն լիարժեք կյանքի վերադառնալու մղումը ավելի մեծ է եղել: Պրոթեզավորվել, այսօր արդեն հազվադեպ է նստում անվասայլակին: Ասում է՝ իմ նման տղաները պետք է ամուր կանգնեն հողին, միմյանց ուժ տան, որ բոլորիս միջից դուրս գա պարտված-կոտրվածի ոգին:

 

Ռաֆայել Մկրտչյանը 44-օրյա պատերազմից հետո


2020թ. հոկտեմբերի 10-ը Ռաֆայելը համարում է իր երկրորդ ծնունդը, Ջրականում հրազենային հարվածից վնասվել է նրա ողնուղեղը: Այսօր երիտասարդը անվասայլակին է: Վիրավորումից հետո համաքաղաքացիները գումար են հանգանակել եւ բազմաբնակարան շենքում, որտեղ ապրում է Ռաֆայելը, վերելակ են կառուցել: Ինքն էլ այս պահին հաշմանդամություն ունեցողների համար հյուրատուն է կառուցում: Նրա ընտանիքի հետ մեկ օր անցկացրեցինք Դիլիջանում, որտեղ ծնվել և ապրում է Ռաֆայել Մկրտչյանը:

Հովսեփ Առաքելյանը 44-օրյա պատերազմից հետո


«Դիրքերում էի՝ Մատաղիսում, երբ սկսվեց պատերազմը: Առավոտյան լսեցինք ընկնող արկերի ձայնը, դուրս եկանք բլինդաժից, տեսանք «Գրադ»-ի թռչող արկերն ընկնում էին հարևան դիրքերի վրա, հասկացանք, որ ամեն բան առավել քան իրական է։ Թշնամու հաջորդ թիրախը մեր դիրքերն էին։ Առաջին օրը մի քանի անգամ նահանջեցինք և վերադարձանք դիրքեր։ Կեսօրն անց էր, երբ արկը պայթեց ոտքերիս մոտ»: Հովսեփ Առաքելյանը կորցրել է երկու ոտքը, պրոթեզներ է կրում: Այսօր սիրելի գործով է զբաղվում, որը թույլ է տալիս եւ՛ կայուն եկամուտ ապահովել, եւ՛ ինքնաբավ զգալ: Պատերազմից հետո հաշմանդամության առաջին կարգ է ստացել, իսկ պրոթեզավորումից հետո՝ կարգն իջեցրել են:

Ռոբերտ Անտոնյանը 44-օրյա պատերազմից հետո


Ռոբերտ Անտոնյանը հրազենային վնասվածք է ստացել 44-օրյա պատերազմի 15-րդ օրը, վնասվել էր ժամկետային զինծառայողի դիմային նյարդը: Անհրաժեշտ է եղել սեղմ ժամկետում կատարել վիրահատություն՝ դիմային նյարդը վերականգնելու համար: Հայաստանում, սակայն, նման վիրահատություն երբևէ չէր կատարվել, Միացյալ Նահանգներից հատուկ Հայաստան էր ժամանել պրոֆեսոր Ակիրա Իշիյաման: Թեեւ այսօր Ռոբերտը հրաժեշտ է տվել իր ֆուտբոլային կյանքին, բայց ոլորտին առնչվող աշխատանք է գտել: Երիտասարդը կարողանում է կատարել ամենապարզ գործողություններ, ինչը վիրավորումից հետո անհնար էր թվում: