Թերլեմեզյանցու մենախոսություն․ Վարդան Պետրոսյան


Թերլեմեզյանը՝ այն ժամանակ Նկարչական դպրոցը, բացվում է մի շրջանում, երբ սովից ու հիվանդություններից Երեւանում ամեն օր հարյուրավոր մարդիկ էին մահանում։ Չկար ներկ, մատիտ ու թուղթ։ Ուսումնարանը տասնամյակների ընթացքում մի քանի անգամ վերանվանվել է, սակայն պահպանվել են դեռևս հիմնադիրների կողմից ստեղծված ավանդույթները։ 1926 թվականին այն անվանվել է «Գեղարդ» գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկում, 1938 թվականից՝ Գեղարվեստական ուսումնարան, 1941 թվականին` կոչվել է հայ մեծ նկարիչ Փանոս Թերլեմեզյանի անունով։

 

Հակոբ Մովսես․ Հարության խորհուրդը


Քրիստոնեության բուն էությունը հարությունն է։ Պատմության մեջ Քրիստոսից առաջ խաչվել են հարյուր հազարավոր մարդիկ, խաչելությունն ընդամենը պատժի ձեւ էր, բայց հարություն է առել միայն մեկը՝ Հիսուս Քրիստոսը։ Բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը ներկայացնում է հարության խորհուրդի իր ընկալումը, կարդում այդ թեմայով գրված իր բանաստեղծությունները։

 

Տեղահանության պատմություններ


Արցախի տարբեր բնակավայրերից բռնի տեղահանված մարդկանց պատմություններ

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 300 մարդ այժմ ապրում է Արարատի մարզի Ռանչպար գյուղում։ Նրանց վարձակալած բնակարաններն անմխիթար վիճակում են՝ չունեն խոհանոց, բաղնիք, մահճակալներ ու կենցաղային տեխնիկա։ Սովորաբար մեկ սենյակում քնում են մի քանի հոգով։ Բռնի տեղահանված արցախցիների մեծ մասը աշխատանք չունի։

Տեղահանության պատմություններ


Արցախի տարբեր բնակավայրերից բռնի տեղահանված մարդկանց պատմություններ:

Շարունակվող սխրանք


2022թ. հոկտեմբերին, Վենետիկի Ս. Ղազար հայկական կղզին հյուրընկալեց մարդասիրական արժեքներ գնահատող շուրջ 200 մարդու աշխարհի տարբեր երկրներից՝ միասին խոսելու մարդասիրության մասին խաթարված աշխարհում և միասին շնորհակալություն հայտնելու աշխարհում գործող բոլոր անհայտ ու հայտնի խիզախներին: Ֆիլմը պատմում է 2022թ. «Ավրորա» մարդասիրական մրցանակի շնորհման մասին: Մասնակցում են «Ավրորայի» համահիմնադիրներ՝ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը, Ստեղծագործական խորհրդի նախագահ Մարինե Ալեսը, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնախժողովի անդամներ՝ Յեյլի համալսարանի Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը և 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային:

Ծաղկազարդ-Ծառզարդար


Տեր Սահակ քահանա Սահակյանի պապենական տան այգում Ծաղկազարդի առիթով ծառատունկ է:

Րաֆֆի Մուսախանյանի արվեստանոցում


«Աբստրակցիան քո ներսի էներգիան է, որն ամեն անգամ դուրս ես բերում՝ կոնկրետ իրավիճակից ելնելով»․ ստեղծագործում է նկարիչ, քանդակագործ Րաֆֆի Մուսախանյանը:

Խաչքավորը. Արարատ Մելքումյան


Այս տարի Աշտարակի Սբ. Մարիանե եկեղեցում Սուրբ Ծննդյան պատարագի ավարտին կատարվող ջրօրհնեքի արարողության խաչի կնքահայրը Արցախի հերոս գեներալ- մայոր Արարատ Մելքումյանը: Բարձրաստիճան զինվորականը սրբազան խաչը տարավ բնակության և ծառայության վայր՝ Արցախ: Արցախում սրբազան խաչը եղավ մարտական հենակետերում, զոհված զինծառայողների ընտանիքներում, հնամենի սրբավայրերում:

Սուրբ Ծննդյան ճամփորդություն


2020թ. արցախյան պատերազմից հետո Ապարանի տարածաշրջանում հաստատված ընտանիքների երեխաներին Մուշե քահանա Վահանյանը ճամփորդության է տանում: Նրանք պիտի դիմավորեն Սուրբ Ծնունդը:

Հայկական կոնյակի տեխնոլոգը՝ Մարգար Սեդրակյան


Կոնյակագործ Մարգար Սեդրակյանը Խորհրդային Միությունում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրը դարձավ, ստեղծեց ամենահայտնի հայկական կոնյակները, նույնիսկ այնպիսի թնդության, որը չէր սառչում բևեռային ցրտից: Սովորականից թունդ կոնյակները հավանեցին թե բևեռախույզները, թե պետությունների ղեկավարները: Հայկական կոնյակը ճանաչվեց ֆրանսիականի արժանի մրցակից: Ճանաչվեց նաև հեղինակը` ցեղասպանությունից մի կերպ փրկված որբ տղան:

Օգնության ձեռքը


Արցախյան 44- օրյա պատերազմին հաջորդած շրջանում տեղահանվածների աջակցության բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: Ամենախոշորներից մեկն իրագործվեց ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի շնորհիվ:

Անանուն բարձունք․ 44-օրյա պատերազմի մեկ դրվագ


Արցախյան 44-օրյա պատերազմի առանձին դրվագները քիչ են ուսումնասիրված։ Մեզ հայտնի են Ադրբեջանի կողմից գրավված և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հանձնված Արցախի Հանրապետության տարածքները և պատերազմի ժամանակ զոհված կամ վիրավորված տղաների անունները։ Ովքեր են նրանք, որտե՞ղ և ինչպե՞ս են կռիվ տվել, ի՞նչ խնդիրներ են կատարել, ի՞նչ որոշումներ են կայացրել տեղում, չգիտենք։ «Անանուն բարձունք» փաստավավերագրական ֆիլմը մանրամասն հետազոտում ու բացահայտում է 44-օրյա պատերազմի մեկ դրվագ՝ Արցախի հարավում գտնվող Անանուն բարձունք կոչվող բլրի առումը։ Ներկայացնում ենք լիամետրաժ ֆիլմի մի հատված։