Ամենշաբաթյա տեղեկատվական թողարկումը հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա մշակութային նորություններին:
«Մշակութային ազդագրի» ստեղծագործական խումբն ամեն շաբաթ հեռուստադիտողին է պարզում գրականության, ճարտարապետության, թատրոնի, կերպարվեստի և կինոյի կյանքի արժանահիշատակ իրադարձությունների խճանկարը:
 

Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի,  ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի,  ժամը 08:20-ին և 16:40-ին

Մշակութային լուրեր 12.05.2024


Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում

Հայաստանի պետական կամերային նվագախումբը կկատարի Էլվիս Փրեսլիի և Ֆրեդի Մերկուրիի լավագույն հիթերը
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը կբեմադրի Դանիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գործը
Ալ. Սպենդիրայանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մասնակցում է Դուբայի կինոերաժշտության փառատոնին
Լույս է տեսել Հայկ Համբարձումյանի «Հացն ու Գինին․ որսը, խնջույքն ու սննդային կոդերը «Սասնա ծռեր» էպոսում» մենագրությունը
Մխիթար Աբբահոր մահվան 275-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը
 

Մշակութային լուրեր 05.05.24


Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում

Քաղաքապետարանի հրավերով տեղի կունենան Անգլիայի ազգային բալետի հյուրախաղերը Հայաստանում:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի «Սիմֆոնիկ Պիաֆ» խորագրով համերգային ծրագիրը:
«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը կանցկացվի Երևանում և Դիլիջանում։
 

Մշակութային լուրեր 21.04.24


Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում
Ապրիլի 29-ին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կնշվի Պարի միջազգային օրը
Ապրիլ 30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա դաշնակահար Իլյա Ռամլավը
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի «Կոտորածն անմեղաց» դրաման

Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Ցուցադրվել է «Ավրորայի» հերոսների պատմություններն ամփոփող «Մատյան Մարդասիրաց» եզակի ձեռագիրը
Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչել է Մոցարտի Ռեքվիեմը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի Հայաստանի տաղավարը պաշտոնապես բացվել է
 

Մշակութային լուրեր 21.04.24


Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում

Ապրիլի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
Ապրիլի 27-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Վիլյամ Սարոյանի «Կոտորածն անմեղաց» դրաման։
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում կներկայացվի Աստղիկ Սիմոնյանի «44 աստիճանի վրա» պիեսը
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ամփոփել է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության չորրորդ փառատոնը։
Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Էդուարդ Սեդրակյանի 80-ամյակին նվիրված անհատական ցուցահանդես
Սկսվել է «Դպրոցական Մատենադարան» ծրագրով շրջիկ ցուցահանդես Վայոց ձորի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում:
 

Մշակութային լուրեր 14.04.24


Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում

Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կցուցադրվի «Ձոն Արարումի» պոեմ-բեմադրությունը
7-րդ անգամ կանցկացվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը
«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում կբեմադրվի Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» մոնոներկայացումը։
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Նկարիչների միությունում բացվել է Արմեն Բոյախչյանի «Ժամանակի մեջ» անհատական ցուցահանդեսը
Մարկո Պոլոյին նվիրված ցուցահանդեսին պատմության թանգարանը 32 ցուցանմուշ է ներկայացվել
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Զրույցներ եղեգի հետ» ցուցադրության բացումը:

Մշակութային լուրեր 07.04.2024


Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում
Կկայանա «Լիոնի փոքրիկ երգիչներ» և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբերի համատեղ համերգը։
Տիկնիկային թատրոնում կցուցադրվի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացումը:
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում անցկացվում է «Փնտրելով Խուլի տունը» կրթական ծրագիրը
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Բացվել է Վլադիմիր Սահակյանի «Վերջակետից հետո» խորագրով ստեղծագործությունների հետահայաց ցուցադրությունը
Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առիթով ցուցադրվել է «Նռան գույնը» ֆիլմը
Կայացել է «Մեզ ծանոթ-անծանոթ Աննան» խորագրով «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը

Մշակութային լուրեր 31.03.2024


Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում

Հայաստանի պետական կամերային նվագախումբը կներկայացնի «Երաժշտական նվիրում» խորագրով համերգ
Փարաջանովի 100-ամյակի առիթով Authentic Light Orchestra խումբը հանդես կգա «Էթնո ջազ» համերգով
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում անցկացվում է «Փնտրելով Խուլի տունը» կրթական ծրագիրը
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Նկարիչների միությունն ու Գեղարվեստի ակադեմիան անցկացրել են «ԷՍՏԱՄՊ 2024» գեղարվեստական տպագրության ցուցահանդեսը
Կամերային թատրոնը հյուրընկալել է Էջմիածնի Էօրնեկեան դպրոցի աշակերտներին, որից հետո սկսվել է «Թատերական շաբաթ» նախաձեռնությունը
Թատերական գործիչների միությունը անցկացրել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը

Մշակութային լուրեր 14.03.2024


Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում

Պետական Ջազ նվագախումբը կներկայացնի համերգ՝ նվիրված Արմեն Թութունջյանի՝ Չիկոյի, 80-ամյակին
Պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության չորրորդ փառատոնը
Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում կցուցադրվի «Ձոն Արարումի» պոեմ-բեմադրությունը՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է Հայ կոմպոզիտորական արվեստի 15-րդ փառատոնի 2-րդ համերգը
«Զվարթնոց» պատմամշակութային թանգարանում բացվել է Թորոս Թորամանյանի 160 ամյակին նվիրված ցուցադրություն
Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում կայացել է «Նռան գույնը» պարային ներկայացման պրեմիերան
 

Մշակութային լուրեր 17.03.2024


Առաջիկա շաբաթվա մշակութային իրադարձությունները՝
Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչեն Մոցարտի հինգերորդ կոնցերտը եւ Հայդնի «Փրկչի 7 վերջին խոսքերը խաչի վրա» օրատորիան։
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իտալերենով կներկայացվի «Արշակ Բ» օպերան։
Ռուսական «Ազգերի թատրոնը» Ստանիսլավսկու անվան Դրամատիկական թատրոնում կներկայացնի «Դեղձանիկը» ներկայացումը:
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում կցուցադրվի «Փափլիկը» ներկայացումը։
ՀԲԸՄ դահլիճում կցուցադրվի Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմը։
Կկայանա Անդրեյ Իվանովի «Կոնդ՝ ներքևից անդին» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը։
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում անցկացվում է «Փնտրելով Խուլի տունը» կրթական ծրագիրը։

Մշակութային լուրեր 10.03.2024


Առաջիկա շաբաթվա մշակութային իրադարձությունները՝

Սունդուկյանի անվան թատրոնում կկայանա Մուսա լեռան 40 օրը վեպի հիման վրա բեմադրված հերոսապատումը։
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Ավետիս» լարային քառյակի դեբյուտային համերգը։
Սիմֆոնիկ նվագախումբը կոմպոզիտորների միության հետ ներկայացնում է Հայ կոմպոզիտորական արվեստի 15-րդ փառատոնը։
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կկայանա Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» ներկայացումը։
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կցուցադրվի «Նռան գույնը» խորագրով հայ-ֆրանսիական պարային ներկայացում։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա անվանի դաշնակահար Սերխիո Տիեմպոն։
ՀԲԸՄ-ում կցուցադրվի Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմը։
Տեղի կունենա ճարտարապետ Անդրեյ Իվանովի «Կոնդ՝ ներքևից անդին» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը։
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում անցկացվում է «Փնտրելով Խուլի տունը» կրթական ծրագիրը։
 

Մշակութային լուրեր 03.03.2024


Թողարկման թեմաները՝

Եվրոպական կինոշուկային Ազգային կինոկենտրոնը Ֆրանսիական կողմի հետ ստորագրել է գործակցության փաստաթուղթ «Թաթուլ Ալթունյանի» անվան պետական անսամբլը ֆրանսիացիներին կներկայացնի հայկական ժողովրդական երգն ու պարը Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է Բախի «Սի մինոր Մեսսա» ստեղծագործության պրեմիերան: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվագակցել է Դուբայում կայացած երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել «Մեր պարերը և մենք» բաց դասը Հայ ժամանակակից գրողները մեկ օր անձամբ են առաքում իրենց գրած գրքերը

 

Մշակութային լուրեր 25.02.2024


Թողարկման թեմաները՝

Փետրվարի 19-ին՝ Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվել է գիրք նվիրելու օրը Բացվել է «Մանկապատանեկան գրքի երևանյան» 20-րդ ցուցահանդես-տոնավաճառը Խնկո Ապոր գրադարանում անցկացվել է «Զար զընգը, թող զընգա» խորագրով ծրագիր Ցուցահանդեսի այցելուները ծանոթացել են ձեռագրերի ստեղծման գործընթացին Մայրենի լեզվի օրը ԳԱԱ Լեզվի ինստիտուտում միջազգային գիտաժողով է անցկացվել Կամերային երաժշտության տանը կայացել է «Հովեր» երգչախմբի համերգը Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես են եկել Քրիստոֆ Կոնցը և Ալեքսանդր Մալոֆեևը