Սևակ Շահբազյան


Ռազմական բժշկի փորձություններն ու ապրումները Երևանի գլխավոր վիրաբույժ Սևակ Շահբազյանը մեծ ոգևորությամբ ու հուզումով է հիշում ռազմական բժշկի անցած ճանապարհը: Բժշկի համոզմամբ յուրաքանչյուր հայ պիտի լինի բանակի ու զինվորի կողքին: Ոչ մի պարգևատրում չի կարող համեմատվել փրկված զինվորի մոր շնորհակալության հետ: Ինչ փորձություններ է հաղթահարել և ինչ ապրումներ է ունեցել Սևակ Շահբազյանը։

 

Հակոբը (Արտաշատ)


Հակոբի կիրակին սկսվում է Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում: Նա շապիկ է հագնում ու մասնակցում պատարագին: Եկեղեցու ընկերների հետ սիրով խնամում է այգին, ջրում ծառերը:

Դավիթը (ք. Աբովյան)


Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցու 9 տարեկան դպիր Դավիթի համար քշոցը դեռեւս մի քիչ մեծ է և անհարմար, բայց եկեղեցի հաճախում է հաճույքով ու սպասումով։ Ամեն կիրակի հագնում է շապիկն ու սպասում մինչեւ խորան կբարձրանա։ Երեկոյան՝ քնելուց առաջ, մտքում աղոթում է իր հորինած աղոթքներն, ապա Տերունականն ու քնում։ Դասերին զուգահեռ ընթերցում է Աստվածաշունչ՝ հատկապես տպավորել է Դավիթի դրվագը։

Հովհաննես սարկավագ Էվինյան


Դադիվանքից բերված քարերը նոր շունչ են ստանում

Հովհաննես սարկավագ Էվինյանը Դադաիվանքից իր հետ բերել է ջրաներկ ու քարեր, որոնց վրա նկարում է։ Ջրաներկը պատահաբար են գտել Դադիվանքում ծառայելու ընթացքում։  Նա իրեն չի համարում նկարիչ, սակայն կարծում է, որ եթե մարդը ինքնաարտահայտվելու ձգտում ունի, միջոցները անպայման կգտնի։

Արթուրը (Արարատ)


Արթուրն ամբողջ շաբաթ անհամբերությամբ սպասում է կիրակի օրվան, որպեսզի գնա Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, շապիկ հագնի և մասնակցում պատարագին: Նրա առօրյան հագեցած է՝ հաճախում է լրագրության, թատերական ու խեցեգործության խմբակների: Երազում է դերասան դառնալ։ Նա համոզված է, որ ինչպիսի մասնագիտություն էլ ընտրի, միշտ եկեղեցի պիտի հաճախի:

Ծաղկազարդը Արուճում


Արուճում հոգեւոր ջերմություն կա
Տեր Մանուկ Քահանա Զեյնալյանը ամեն անգամ, երբ Արուճ է գնում, եկեղեցին լցվում է մանուկներով։ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին կանգուն է, բայց գտնվում է կիսավեր վիճակում։ Երեխաները երազում են, որ այն մի օր վերականգնվի եւ անձրեւաջրերը չլցվեն եկեղեցու մեջ։ Տեր Մանուկը Ծաղկազարդին պատարագ է մատուցել և երեխաների հետ ուռենու ճյուղերով զարդարել եկեղեցին։ 

Քաջիկը (Ապարան)


Քաջիկի առօրյան փոխվեց, երբ ընկերն առաջարկեց իր հետ շապիկ հագնի և խորան բարձրանա: Ապարանի Սուրբ Խաչի խորանը մանկաշատ է: Ամեն կիրակի պատարագին սիրով ու պատրաստակամ են մասնակցում : Քաջիկը պատմում է, որ լավ ընկերներ են։ Միասին խաղում են, օգնում իրար, ուխտագնացությունների մասնակցում:

Սաղմոսավանքի Սամվելը


Մանուկ դպիր Սամվելը երազում է ճարտարապետ, հոգեւորական դառնալ։ Նա ամեն կիրակի այցելում է Սաղմոսավանք, շապիկ հագնում, օգնում հոգեւորականներին և մասնակցում պատարագին: Ազատ ժամանակ կարդում է ու քառյակներ գրում։

Ղեվոնդյանք՝ նվիրյալները


«Ղևոնդ երեց» պատվո շքանշանակիրները «Պատերազմի ժամանակ տարբերություն չկա՝ զինվորական ես, թե հոգևորական»

44-օրյա պատերազմի ընթացքում գնդերեցներն ու հոգևորականները ոչ միայն աղոթքներով, այլև ֆիզիկապես էին զինվորների կողքին։ Նրանք քաջալերում էին ու բարձրացնում զինորների մարտական ոգին։ Նրանք Ղևոնդ երեցի արժանի հետևորդներն ու մարտիկներն են: Իրենց անցած ճանապարհի, մարտական ընկերների մասին պատմում են հոգևորականները, որոնք արժանացան «Ղևոնդ երեց» պատվո բարձր շքանշանին:

Ռաֆիկը


Մրգավանցի Ռաֆիկը երազում է ընդունվել Գևերգյան ճեմարան և դառնալ հոգևորական։ Նա արդեն երեք տարի է հաճախում է Սբ. Հովհաննես եկեղեցի, շապիկ հագնում, խորան բարձրանում, մասնակցում պատարագներին: Տեր Միքայելի հետ ամեն օր ժամերգություն են անում, տնօրհնեքներ, մկրտության ծեսեր:

Արմինա


Արմինան ամեն կիրակի ծնորների հետ հաճախում է Առինջի Սբ. Հովհաննես եկեղեցի, մասնակցում պատարագներին, երգում՝ երգչախմբում: 44 օրյա պատերազմի ընթացքում գրեթե ամեն օր անցկացրել են եկեղեցում։ Նա եկեղեցում սովորել է շարականներ երգել, սաղմոսներ կարդալ և ձեռք է բերել նոր ընկերներ։ Նրա առօրյան հագեցած ու հետաքրքիր է:

Ռաֆայելը


Ռաֆայելը որոշել է հոգևորական դառնալ: Նա Մասիսի Սբ. Թադեոս եկեղեցում ընկերների հետ շապիկ է հագնում, խորան բարձրանում, մասնակցում պատարագներին: Հատկապես հետաքրքիր են անցնում կիրակի օրերը։ Ընկերներով մաքրում են եկեղեցին, երգում շարականներ, ավելի ուշ խաղում են եկեղեցուց դուրս: